ԵՍ ^_^

Ես Օֆելյա Հոկտանյանն եմ, ծնվել և մեծացել եմ Երևանում: Այնպես է ստացվել, որ ես մի քանի դպրոց եմ փոխել: Երևի ուզում էի գտնել այն դպրոցը, որն ինձ հարազատ կլիներ, որտեղ ես ինձ լավ կզգայի: Դեռևս փոքր տարիքից հակված եմ եղել գեղանկարչությանը, թատրոնին, երաժշտությանը, այսինքն՝ արվեստին:Դպրոցական տարիքից ինձ տեսել եմ արվեստի մեջ: Եվ երբ իմացա, որ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում կա Գեղարվեստի ավագ դպրոց, առանց երկմտելու գնացի և ընդունվեցի նկարչական բաժնի տասներորդ դասարան: Դա 2011 թվականն էր: Արդեն երեք տարի է՝ սովորում եմ այստեղ:

Հետաքրքրասեր եմ: Ուզում եմ շատ բան իմանալ, ամեն ինչի մասին իմանալ:

Նախասիրություններս բազմազան են: Հետաքրքրվում եմ օտար լեզուներով.

ուզում եմ սովորել ֆրանսերեն, գերմաներեն, իսպաներեն, ճապոներեն:

Ինձ շատ է գրավում մեռած լեզուներ ուսումնասիրելու միտքը:

Չգիտեմ որքանով կհաջողվի իրագործել այս երազանքս, բայց ես կփորձեմ անել քայլեր:

Կրթահամալիրում սովորածս երեք տարիներն ինձ շատ բան են տվել:

Ես  ձեռք եմ բերել վստահություն իմ ուժերի և կարողությունների հանդեպ: Բայց ինձ համար ամենակարևորը Գեղարվեստի ավագ դպրոցում սովորելու հնարավորությունն էր, որ տվեց կրթահամալիրը: Ավագ դպրոցում ես ունեմ ուսուցիչներ, որոնցից կարելի է անվերջ սովորել, սովորել ոչ միայն մասնագիտական հմտություններ, նաև՝ թե ինչպես պետք է ապրել:

Դպրոցից ինձ հետ տանում եմ գիտելիքների պաշար, ստեղծագործելու հմտություններ, ինքնուրույն լինելու, ազատ գործելու և ապրելու ունակություն:

Ես սիրում եմ իմ դպրոցը, և որովհետև այս տարի հրաժեշտ եմ տալիս, ուզում եմ ավարտել այսպես՝ մաղթում եմ, որ դպրոցս միշտ ունենա տաղանդավոր սաներ, իսկ աշակերտները, որտեղ էլ լինեն, հպարտությամբ ասեն, որ իրենք սովորել են «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում: 

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s