Կարելի է  ասել, որ պարսից լեզվի և գրականության ազդեցությունը մեծ է Արևելյան Եվրոպայի և Կովկասի ժողովուրդների վրա: Այդ ժողովուրդների գրական հուշարձաններում առկա են բառեր, որոնք փոխառել են պարսկերենից : Հայոց լեզվում նույնպես կան փոխառություններ:

Ասացվածքները կարճ, իմաստուն ու մատչելի արտահայտություններ են, որոնց շնորհիվ արագ ընկալվում է ներկայացվող նյութը: Կարելի է ասել նաև, որ ասացվածքը մարդուն համոզելու միջոցներից մեկն է: Դրանք նաև դաստիարակչական միջոցներ են, որոնց նպատակն է մարդկանց իմաստուն դաստիարակելը:

Ասացվածքները կապված են տվյալ ժողովրդի լեզվի հետ, դրանք վերարտադրվում են ժամանակի պահանջներից, ժողովրդի ապրելակերպից կամ բնակլիմայական պայմաններով վերարտադրվելով:

Իրանական և հայկական ընդհանուր ասացվածքները ցույց են տալիս երկու ժողովուրդների միջև եղած լեզվամշակութային կապերի վաղեմությունը:

Տվյալ աշխատության մեջ  ներկայացվում են պարսկերենի և հայերենի ընդհանուր ասացվածքները, երկու ժողովուրդների հարուստ մշակույթը, ապրելակերպի ընդհանրությունները և տարբեր բնագավառներում համագործակցության մասին տեղեկություններ :

Իսկ հիմա կներկայացնենք պարսկերենից թարգմանված ասացվածքները և դրանց հայկական տարբերակնեը:
Ինքներս պարզեցինք, որ կան շատ նմանություններ ասացվածքների  մեջ:

Image

1.Ագռավը ագռավի աչքը չի հանի:

Շունը շան թաթ չի տրորի:

2. Ագռավն ասաց իր ճուտին. «մեռնեմ քո ճերմակ տոտին»:

Ագռավի համար ամենագեղեցիկն իր ճուտն է:

3. Աղբյուրը մի կեղտոտիր, որ հետո ջուր խմես:

Քար մի գցիր աղբյուրի մեջ, որից ջուր ես խմել:

4.Աղջիկ՝ քեզ եմ ասում, հարս՝ դու իմացիր:

Կուժ՝ քեզ եմ ասում, կուլա՝ դու հասկացիր:

5. Ամուսնությունը՝ չկտրած ձմերուկ է:

Չամուսնացած աղջիկը չկտրած ձմերուկ է:

6. Աշխատող մարդը սոված չի մնում:

Արհեստավորը մինչև կեսօր է սոված:

Ով աշխատի, նա՝ կուտի:

7. Աչքը ինչ տեսավ , էն կուզի:

Աչքի տեսած, սրտի ուզած:

8. Ասեղ գցես, գետնին չի ընկնի:

Ասեղ գցելու տեղ չկա:

9. Բանալիդ լավ պահիր, դրացիիդ գող մի անվանիր:

Աչքդ ապրանքիդ պահիր, ուրիշի մեղքի տակ մի ընկիր:

10. Բռի մեջ աղ չկա:

Հացի մեջ աղ չկա:

Լավություն անողի գլուխը ծակ է:

11. Գայլից փախավ, արջի ճանկն ընկավ:

Ջրից դուրս եկավ, ջրհորն ընկավ:

12. Գլորան քարը չի մամռակալի:

Տաշած քարը գետնին չի մնա:

13. Գողը կասի՝ աշխարհը գող է:

Ամեն մարդ իր արշինով է չափում:

14. Եղբայրության ժամանակ՝ եղբոր պես, առևտրի ժամանակ՝ օտարի պես:

Ձկան հետ՝ ձուկ, մկան հետ՝ մուկ:

15. Երեսը սրտի հայելին է:

Աչքերը հոգու հայելին է:

16. Թեզ վերկացողի ղամաթը ջուխտ կլինի:

Շուտ վերկացողին աստված կօրհնի:

17. Ինչը կլոր է՝ ընկույզ չի:

Ամեն փայլող բան ոսկի չի:

18. Լվից ճրագ քամող:

Քարից հաց քամող:

19. Ծառը պտուղից են ճանաչում:

Պտուղը ծառից հեռու չի ընկնի:

20. Կուշտն ինչ գիտի սովածի հալը:

Կուշտը սովածին մանր է փրթում:

21. Կրակի վրա յուղ մի լցնի:

Վերքի վրա աղ մի լցնի:

22. Կռվի մեջ չիր ու չամիչ չեն բաժանում:

Կռվի մեջ փլավ չեն բաժանում:

23. Հարսը պարել չի կարող, ասում է՝ գետինը ծուռ է:

Արտը խախուտ, պատճառը կարկուտ:

24. Հեռանա աչքից, օտարանա սրտից:

Աչքից հեռու, սրտից հեռու:

25. Զանգի ձայնը հեռվից անուշ է գալիս:

Զուռնի ձայնը հեռվից քաղցր է լսվում:

26. Ներսը՝ ճրագ, դուրսը՝ կրակ:

Ներսից իրա աչքնա հանում, դրսից՝ ուրիշի:

27. Պտղատու ծառի գլուխը կախ կլինի:

Դատարկ տակառի ձենը ուժեղ կլինի:

28. Քամու բերած, քամու տարած:

Ջրի բերած, ջրի տարած:

29. Քիթը ամեն տեղ կխոթի:

Անպոչ գդալի պես մեջ կընկնի:

30. Օձը տաքացնողին է կծում:

Նստեմ գիրկդ, պոկեմ մորուքդ:

31. Տերտերը ամեն օր գաթա չի ուտում:

Պապը ամեն օր փլավ չի ուտում:

32. Վատ լեզուն ածելուց սուր է:

Սրի կտրածը կլավանա, լեզվի կտրածը չի լավանա:

33. Սոված մարդը քարից կակուղ կուտի:

Սոված մարդը տաք-սառը չի հարցնի:

34. Սևին սապոնն ինչ կանի, խևին՝ խրատը:

Գայլի գլխին խրատ կարդացին,ասաց՝ գառներս սարով անցան:

35. Ուշ լինի, նուշ լինի:

Լավ է ուշ, քան երբեք:

36. Շատ մի խոսիր, գլխիդ կգա:

Շատ գիտես, քիչ խոսիր, որ գլխիդ չգա:

37. Մտնելուց առաջ միտք արա, թե ինչպես դուրս գաս:

Էշ նստելը մի այբա, իջնելը՝ երկու:

38. Մեկը հազարի անունն է վատաբանում:

Մի կտոր ժանգը ամբողջ ոսկին փչացնում է:

39. Ձուկը գլխից է հոտում:

Ծառն արմատից է փտում:

Image

Реклама

2 thoughts on “Իրանական և Հայկական ասացվածքներ

  1. Уведомление: Նախագիծ (գրականություն 12–րդ դասարան) Իրանական գրականություն –Ֆիրդուսի | Սոֆյա Այվազյան

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s