Իմ ազգանվան պատմությունը

Հոգտանյաններ

Շատ հետաքրքիր ծագում ունի իմ ազգանունը: Մեծ պապիս պապիկը Արևմտյան Թուրքիայի Ադաբազար քաղաքից է

եղել:

Իրենք հայ համայնքի հարուստ և ազդեցիկ դեմքերից էին: Adabazar

Նրանց ընտանիքը հայտնի էր բարեհոգությամբ ու բարեպաշտությամբ: Իմ ապուպապին հոգատար էին ասում, որովհետև նա տներ էր կառուցել չքավորների համար: Այսպես առաջացավ հոգատարների ցեղը, հետագայում` Հոգտանյան ազգանունով: Մեծ պապս` Մկրտիչ Հոգտանյանը մասնակցել է Հույն-թուրքական պատերազմին և 1922 թվականին Հունական բանակի նահանջի հետ հասել է Ռոդոսթո քաղաք: Այստեղ է ծնվել պապիկս: Շատ չանցած նրանց ընտանիքը տեղափոխվել է Հունաստանի Դրամա քաղաք:

map

 Դրամայում երկար տարիներ ապրելուց հետո, 1946 թվականի Սեպտեմբերի 1-ին Հոգտանյանների ընտանիքը ներգաղթել է Հայաստան:

tekirdag-rodosto-turkey

Հետագայում, հայրս` Վարուժան Հոգտանյանը փաստաթղթային անճշտության հետևանքով դարձավ Հոկտանյան: Ես էլ եմ Հոկտանյան, բայց չեմ մոռանա իմ ազգանվան պատմությունը:

 

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s