1.Գտիր տրված նախադասության ենթական։
Ենթակա — հայացքներըԲոլորի հայացքները փնտրում էին հարազատ դարձած մի դեմք։
2. Զեղչիր տրված նախադասության ստորոգյալներից մեկը և կետադրիր։
Հյուրը ցույց տվեց երկու մատը, իսկ տղան ցույց տվեց բռունցքը։
Հյուրը ցույց տվեց երկու մատը, իսկ տղան ՝ բռունցքը։
3. Տրված նախադ
ասության մեջ ընդգծված բառերի շարահյուսական պաշտոնը գտիր
Աշակերտների հայացքը գամվեց աստիճանաբար գրոտվող գրատախտակին։
Հայացք – ենթակա
Գամվեց – ստորոգյալ
Գրոտվող – որոշիչ
Աշակերտների – հատկացուցիչ
Գրատախտակին – անուղղակի խնդիր
Աստիճանաբար – ձևի պարագա
4. Դերբայական դարձվածը (շղատառ է
գրված) տեղափոխիր նախադասության վերջ և մեջտեղ և կետադրությունը համապատասխանեցրու։
Տեսնելով ընկերուհուն՝ Արթուրը ամոթից կարմրեց։
Արթուրը , տեսնելով ընկերուհուն, ամոթից կարմրեց :
Արթուրը ամոթից կարմրեց՝ տեսնելով ընկերուհուն :
5. Խմբագրիր տրված տեքստը
Սերիալը ֆիլմի ժանր է, որը ցուցադրվում է մեր հեռուստաալիքներով շաբաթվա հինգ օրերին: Մարդիկ նայում են սերալներ, բայց արդյո՞ք մեր ալիքներով պետք է ցուցադրվի սերիալ ասվածը: Եթե սերիալները այլևս չցուցադրվեն՝ դերասանների երեսուն տոկոսը կզրկվի իր աշխատավարձից, եթե չձեռնարկվեն այլ միջոցներ: Սերիալների վրա ծախսվում են միլլիոններ, բայց կարելի է այդքան գումարը ծախսել հայկական ֆիլմի նկարահանման վրա: Չնայած, փաստը մնում է փաստ, որ սերիալները դեռ երկար կշարունակեն մնալ մեր հեռուստաեթերներում և ազդել մարդկանց հոգեկան վիճակի վրա: Այո՛, այո՛, սերիալները ազդում են մարդկանց հոգեկան վիճակի վրա: Երբ ֆիլմի հերոսը չի գտնում իրավիճակից դուրս գալու ելքը, հիմարի պես ինքնասպան է լինում: Իսկ հերոսի նման մարդիկ հետևում են մտածելով, որ միգուցե դա է ճիշտը ` ինքնասպանություն են գործում:
Կարծում եմ, եթե սերիալներին փոխարինելու գային հետաքրքիր, ուսուցանող հաղորդաշարեր կամ հանրաճանաչ ֆիլմեր, ապա մեր հեռուստաեթերը ավելի հետաքրքիր կդառնար, իսկ հեռուստադիտողները կիմանային, թե ինչու են դիտում հեռուստացույց:
6. Կարծիքդ գրիր տրված նյութի մասին
(http://sunesevada.blogspot.com/2011/11/blog-post_7582.html)
Հղումը չի բացվում:
8. Տեսակետ արտահայտիր տարին երկու անգամ մեր կրթահամալիրում կազմակերպվող ուսումնական ճամբարի մասին։
Ես կարծում եմ, որ կրթահամալիրում կազմակերպվող ուսումնական ճամբարը կարևոր դեր ունի աշակերտների ազատ ժամանակի օգտակար տնօրինման գործում և օգնում է զարգացնել մասնագիտական հմտությունները: