Ճնճղուկ

Image

Ճնճղուկների ընտանիքի թռչուն է:

Նստակյաց է:

Հայտնի է 200 տեսակ, Հայաստանում` 6 տեսակ՝ դաշտային, ժայռային, իսպանական,

կարճամատ, ձյան և տնային ճնճղուկներ:

Իսպանական ճնճղուկը գրանցված է ՀՀ Կարմիր գրքում:

Մարմնի երկարությունը 14-15 սմ է, թևերի բացվածքը` 21-25 սմ, կենդանի

զանգվածը` 28-37 գր:                                                                                           Image

Բնադրման շրջանում արուի գլխի վերևի մասը մոխրագույն է, աչքի և վզի

միջև տարածությունը` շիկակարմարադարչնագույն:

Հետբնադրման շրջանում արուն ավելի բաց գույն ունի: Փետրածածկը խիտ է, բաց մոխրագույն, շագանակագույն, դեղնադարչնագույն՝ սպիտակ բծերով:

Գլուխը կլորավուն է, պարանոցը՝ կարճ, կտուցը՝ սուր, կոնաձև: Սնվում են

սերմերով, հատապտուղներով, մանր անողնաշարավորներով: Որոշ

տեսակներ (ժայռային, իսպանական, կարճամատ) բնադրող-չվող են,

մյուսները (դաշտային, ձյան, տնային)՝ նստակյաց: Բնադրում է շենքերի

տանիքներում, քիվերի վրա, պատերի ճեղքերում, ծառերին,

քարակույտերում, արհեստական թռչնաբներում: Բույնը գավաթաձև է.

Սարքում են արուն և էգը` խոտաբույսերից: Դնում են 22 մմ տրամագծով,

սպիտակ` դարչնագույն պտերով` 3-7 ձու: Թխսակալում է էգը` 12-14 օր:

Աշնանային երամները կազմվում են հուլիսի վերջից, որոնք

տեղափոխվում են տեղից տեղ և բավական վնաս են հասցնում

հացահատիկի դաշտերին: Բարենպաստ պայմաններում բազմանում են

կլոր տարին:

Image

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s