Հարցաշար — Ինքս Ինձ Հետ

Սկսեմ նրանից որ ես անկեղծ, բայց բարդ և փակ անձնավորություն եմ, և չեմ սիրում իմ մասին պատմել (գրել): Անկեղծ ասած, այս հարցաշարին էլ հաճույքով չեմ պատասխանում, քանի որ չունեմ այդ զգացումը որ ինքս ինձ հետ եմ խոսում:  Իրականում, միայն այն փաստը, որ իմ պատասխանները պետք է տեղադրեմ իմ բլոգում արդեն ինձ ստիպում է լարվել: Կփորձեմ տալ հնարավորինս հակիրճ և անկեղծ պատասխաններ:

Ի՞նչ տաղանդ ունես: Ի՞նչն ես լավ անում:

—         Ես իմ տաղանդները բացահայտ գրելու կարիքը չեմ զգում: Իմ տաղանդների մասին գիտեն շատ նեղ շրջանակներում և ես չէի ցանկանա գրել դրանց մասին :

Մտերիմ ընկերդ ինչպե՞ս կնկարագրեր լավագույն հատկություններդ և որակներդ:

—         Թող այս հարցին ընկերներս պատասխանեն…

Ո՞րն է կյանքիցդ քաղած ամենակարևոր դասը:

_  Կարծում եմ ես դեռ համապատասխան կյանքի փորձ չունեմ:  Այս հարցին կպատասխանեմ, եթե ապրեմ իննսուն տարի 🙂

Ո՞րն է ամենամեծ սխալը, որ երբևէ գործել ես, և ի՞նչ ես սովորել դրանից:

_ Այս հարցի պատասխանը կգտնեք նախորդ հարցի պատասխանում… 😛

 Ովքե՞ր են այն անձինք, որոնցով հիանում ես և ինչու՞:

—         Ես դժվարանում եմ պատասխանել այս հարցին:

Քո ուսման մեջ ի՞նչն է քեզ դուր գալիս:

—         Իմ ուսման մեջ ինձ դուր է գալիս ազատությունը, մեծ դասամիջոցը և իհարկե մեր մասնագիտական առարկաները

Ինչո՞վ ես զբաղվում ազատ ժամանակ:

Ես ազատ ժամանակ շաաատ ունեմ… բայց կպատասխանեմ այս հարցին ինչպես կցանկանամ!  Չեմ Ասի!! 😀

Ի՞նչն է կարևորվում հաջողության հասնելու համար:

—         Դե կոնկրետ իմ համար դա երազանքն է: Մարդը կարող է հասնել ամեն ինչի եթե ցանկությունը մեծ լինի, և շատ աշխատանք տարվի այդ երազանքը իրագործելու ուղղությամբ:

Ահա և Վերջ…

Изображение

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s