Չնայած նրան, որ ես այնքան էլ չեմ սիրում ձմեռը` Ամանորը իմ ամենասիրելի տոնն է:

Ամեն տարի մեր ընտանիքը Ամանորը տոնում է նույն ձևով, չհաշված տարեցտարի տեղի ունեցող փոքրիկ փոփոխություններին, քանի որ հայրիկս գտնում է, որ մարդ պետք է Նոր տարին դիմավորի իր տանը, իր ընտանիքի անդամների հետ:

Երբ ես փոքր էի և հավատում էի Ձմեռ Պապիկի գոյությանը, Ամանորյա գիշերը ինձ համար հեքիաթային էր թվում: Ես նախապես նամակ էի գրում (իհարկե մայրիկիս օգնությամբ), և խնդրում էի Ձմեռ Պապիկին, որ մեզ հյուր գա և նվերներ բերի:  Արդեն վաղուց նամակ չեմ գրում Ձմեռ Պապիկին, բայց չգիտես ինչպես ստանում եմ իմ ուզած նվերները:   ^_^

Դե լավ ես ցանկանում եմ նկարագրել, թե այս տարի ինչպես անցավ իմ աննկատ փոփոխություններով տեղի ունեցող Ամանորը:

Դեկտեմբերի 31-ի առավոտից, մայրիկս և տատիկս զբաղված էին տոնական ճաշատեսակների պատրաստությամբ, իսկ հայրիկս վերջին գնումներն էր կատարում: Իսկ ես սովորականի նման միայն իմ սենյակը դասավորելուց հետո նստեցի հեռուստացույցի առջև դիտելու տոնական հաղորդումները: Ավելի ուշ հայրիկս և մայրիկս լողացրեցին մեր երկու շներին: Ժամը 11:00-ից տոնական սեղանը արդեն պատրաստ էր, իսկ տոնածառի լույսերը վառվում էին: Ուղիղ ժամը12:00-ին մեր ընտանիքը` հայրիկիս գլխավորությամբ բաժակ բարձրացրեցինք և շնորհավորեցինք 2013թ.-ի գալուստը, ցանկանալով խաղաղություն և ամենայն բարիք համայն աշխարհին:

Որպես վերջաբան ցանկանում եմ, որ այս տարի կատարվեն բոլորիս երազանքները:
Սիրով` Օֆելի

Image

Реклама

2 thoughts on “Իմ Ամանորը

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s